17 մարտ, 2020 09:24

LIVE BLOG. կորոնավիրուսի շուրջ զարգացումները, 17.03.20

ՍիվիլՆեթը հակադարձ ժամանակագրությամբ օրվա ընթացքում կտեղեկացնի կորոնավիրուսի համաճարակի և այն կանխարգելելու մասին նորությունները։ Մարտի 17-ից Հայաստանում գործում է արտակարգ դրություն, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ինքնաբերաբար հետաձգվում է և կարող է տեղի ունենալ հունիսի 24-ից հուլիսի 9-ը ընկած ժամանակահատվածում։

22:40

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի ցուցումով մինչև ապրիլի 14-ը ժամը 17:00 ներառյալ կձեռնարկվեն անհապաղ գործողություններ՝ ապահովելու փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում հետևյալ միջոցառումները.

✅աշխատակիցների ապահովումը բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով,

✅տարածքի ախտահանումը և սանիտարական անհրաժեշտ պայմաններ ապահովելուն ուղղված այլ գործողությունների պարբերական իրականացումը,

✅անձանց կուտակումների բացառումը և գոյացած հերթերի կազմակերպումը։

21:51

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ վարակվածների թիվը հասել է 78-ի` ավելանալով 6-ով։ 

20:50

Հակոբ Արշակյանի ասուլիսից հատվածներ․

Երբ հնարավոր է, կենսաթոշակները կհասցվեն քաղաքացիներին․ Հակոբ Արշակյան
Կառավարությունում հրավիված ասուլիսին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ փոստային գրասենյակները կգործեն, կլինի որոշակի գործիքակազմ՝ կապված կորանվիրուսի տարածման հետ, բաժանմունքներում մարդկանց թիվը կսահմանափակվի՝ կուտակումներից խուսափելու համար։ 

«Այն դեպքում, երբ հնարավոր է կենսաթոշակները տանել, հասցնել քաղաքացիներին, կփորձենք այդ ծառայությունը մատուցել»,- ասաց նախարարը։

Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է գիտնականներից, տվյալագետներից, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներից կազմված աշխատախումբ՝ համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, կանխատեսումներ և գնահատականներ անելու ուղղությամբ։ Նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ օջախների քարտեզագրման, մարդկանց տեղաշարժի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, տարածման գոտիների և այդ տեղեկությունների համադրման արդյունքում կորոնավիրուսի ընդհանուր հավանական տարածման մոդելավորման իրականացումը, ինչը հնարավորություն կտա միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը էլ ավելի կառավարելի դարձնելու և Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածումը կանխարգելու ուղղությամբ միջոցառումներին աջակցելու համար։

Հակոբ Արշակյանը կոչ արեց նաև օգտվել առցանց հարցումների, վճարումների և այլ հարթակներից:

20:03

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ասուլիսը։

 

19:53

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտարարել է, թե ինչ ծառայություններ կմատուցի արտակարգ դրության օրերին․

1. ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ արտակարգ ռեժիմով կգործեն Հայկական Կարմիր խաչի ընկերության Սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները (հասցեներ՝ Պարոնյան 21/1, Իսահակյան 28, էլ․ փոստ [email protected], Գավառի կենտրոնական hրապարակ, Մշակույթի տուն 52, [email protected], Դիլիջան, Մյասնիկյան 53, Մշակույթի պալատ, [email protected] ), որտեղ ՀԿԽԸ հոգեբանները կիրականացնեն կամավորների համակարգում՝ գրանցում և ուղղորդում։

2. Հաշվի առնելով, որ միայնակ տարեցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են վարակի նկատմամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մոբիլիզացրել է իր ողջ կամավորական ներուժը՝ աջակցելու միայնակ տարեցներին ու հաշմանդամներին կենցաղային հարցերում, այդ թվում՝ գնումներ կատարելու համար, որպեսզի սահմանափակվի նրանց շփումների շրջանակը։

3․ ՀԿԽԸ կամավորները` Ծաղկաձորում և Դիլիջանում մեկուսացման մեջ գտնվող քաղաքացիների հետ առցանց կապի մեջ կլինեն՝ պարզելու նրանց կարիքները և փոխանցելու ոլորտային պատասխանատուներին։

4. ՀԿԽԸ խնամքի բոլոր ծառայությունները շարունակում են իրենց աշխատանքը նույն ռեժիմով։

5.Հայկական Կարմիր խաչի ընկերության թարգմանիչների ցանկը կփոխանցվի ՀՀ Առողջապահության նախարարությանը, որպեսզի նախարարության Թեժ գծով զանգահարող օտարալեզու դիմողներն ուղղորդվեն Հայկական Կարմիր խաչի ընկերություն և ունենան իրենց լեզվով տեղեկատվություն ստանալու հնարավորություն։

6․Կամավորների միջոցով հանրապետության ողջ տարածքում հանրային վայրերում (տրասնպորտային կանգառներ, մթերային խանութների և դեղատների շրջակայք, գետնանցումներ) բնակչությանը կբաժանվեն իրազեկման թռուցիկներ։

7․ ՀԿԽԸ կամավորներն առցանց հարթակներում կտարածեն իրազեկող նյութեր ու հոլովակներ։

19:42

ՏՄՊՊՀ-ն զգուշացում կտա   

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել․

«Հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացման, ապրանքային շուկայում ապրանքների պակասուրդի եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հաճախ բարձրացվող մտահոգությունները՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր տեղի ունեցած նիստում որոշում է կայացրել զգուշացում տալ սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին:

Հանձնաժողովը հարկ է համարում տեղեկացնել, որ արտակարգ դրության պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրավախախտում կատարելու փաստը կգնահատվի որպես պատասխանատվությունը ծանրացնող հանգամանք՝ հորդորելով ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից եւ վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները»:

19:01

Մարտի 17֊ին ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը

«Օրակարգում ունենք մի քանի կարևոր հարցեր և, մասնավորապես, առաջինը զուտ գործընթացային խնդիրներին վերաբերող հարցեր են: Ես պետք է խնդրեմ, որ բյուրոկրատական բոլոր ընթացակարգերի վերաբերյալ մենք ունենանք մի փոքր ավելի ճկուն մոտեցում: Ես տեսնում եմ, որ որոշակի խնդիրներ առկա են ու նույնիսկ արտակարգ դրության ռեժիմում մենք ունենում ենք որոշումների կայացման ֆորմալիզացման հետաձգումներ կան: Պետք է խնդրեմ, որպեսզի մեր իրավաբանները մի փոքր ավելի կոնկրետ ու ճկուն համակարգ առաջարկեն, որով մենք առաջ կշարժվենք, որովհետև ինձ մոտ մեկ-մեկ տպավորություն է ստեղծվում, որ արտակարգ դրության ռեժիմում մենք ավելի քիչ ճկունություն ունենք քան մինչ այդ ունեինք: Եվ պետք է խնդրեմ, որ ձեր ուշադրության կենտրոնում պահեք այս հարցը:

Պարոն Թորոսյանին խոսքը կփոխանցեմ անպայման, որպեսզի ներկայացնի ընդհանուր իրավիճակը թե ինչ նորություններ ունենք:

Հետագայում նաև կքննարկենք մի քանի կարևոր այլ հարցեր, որոնք վերաբերում են հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներին ՀՀ ամբողջ տարածքում և թե ինչպես իրականացնել վերահսկողությունը դրա նկատմամբ: Մենք երեկ երեկոյան պարոն Սարգսյանի հետ խոսել ենք ու որոշակի պայմանավորվածություն ունենք թե ինչ է պետք անել: Կարծում եմ բոլոր սահմանափակող միջոցառումները պետք է ուղեկցվեն հստակ մեթոդական ցուցումներով, որպեսզի յուրաքանչյուր իր պարտականությունները կատարող պաշտոնյա իմանա թե ինչ է պետք անել ու ինչ քայլերի հերթականություն ինքը ունի անելու և այդ ամեն ինչը պետք է շատ հստակ լինի:
Քննարկելու ենք միասնական թեժ գծի գործարկման հարցերը: Կրկին ունենանք բոլոր այն պոտենցիալ հարցերը ու պատասխանները, որոնք թեժ գծին կարող են ուղղվել: Եվ այդ հարցերին պետք է հստակ պատասխաններ տրվեն:
Ֆինանսական հարցեր ունենք քննարկելու, հաղորդակցման ուղիներին վերաբերող հարցեր, սահմանափակումների վերաբերյալ՝ նաև ԶԼՄ-ների մասով»:
Այնուհետև Առողջապահության նախարարը ներկայացրել է հանրապետությունում իրավիճակը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հետ կապված: Ի լրումն պարետատան իրականացրած միջոցառումների նիստի մասնակիցները կարևորել են քաղաքացիական գիտակցության ու զգոնության դերը ու լրացուցիչ անվտանգության միջոցառումները:
Նիստի ընթացքում քննարկվել է պարետի ընդունած որոշումը հանրային միջոցառումների սահմանափակումների մասին։ Կարևորվել է Ոստիկանության դերը հանրային միջոցառումների արգելքի ռեժիմը վերահսկելու գործում: Վերահսկողական միջոցառումների վերաբերյալ տրվել են համապատասխան մեթոդական ցուցումներ: Առանձնացվել է մարզերում ու Երևան քաղաքում տարբեր գերատեսչությունների ներգրավմամբ վերահսկողական գործողությունների կոորդինացման գործում մարզպետերի ու Երևանի քաղաքապետի դերը։
Նիստի մասնակիցները քննարկել են սոցիալ֊տնտեսական անհրաժեշտ միջոցառումները տնտեսությունը ակտիվացնելու ու կորոնավիրուսի ազդեցությունը սոցիալական տարբեր խմբերի վրա մեղմելու համար։
Անդրադարձ է կատարվել նաև մի շարք երկրների հետ հաղորդակցության ու վիզային ռեժիմներին վերաբերող հարցերի։

18:59

Օտարերկրացի աշխատողների մասին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հայտարարությունը․

Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման և հանրային առողջության պահպանման նպատակով, օտարերկրացի աշխատողի համար գործատուին աշխատանքի թույլտվություն տրամադրելու և մերժելու ընթացակարգն առաջիկայում ապահովվելու է միայն էլեկտրոնային տարբերակով: Ուստի խնդրում ենք Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 12-ին N 493-Ն որոշմամբ սահմանված փաստաթղթերի փաթեթը՝ ստորագրված և սքանավորված տարբերակով, փոխանցել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով՝ https://e-request.am/hy/, կամ ուղարկել [email protected], [email protected] հասցեներով:

Lրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև անհրաժեշտ ձևաչափերը կարող եք գտնել http://employment.am կայքում։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել 095 20 10 20 կամ 060 65 27 01 հեռախոսահամարներով:

Հորդորում ենք հնարավորության դեպքում, առաջիկա մեկ ամսվա ընթացքում խուսափել սոցիալական ապահովության ծառայության, զբաղվածության պետական գործակալության, բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի և սոցիալական աջակցության տարածքային բաժիններ այցելելուց:

18:56

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում է խանութներում, ցույց տալիս, որ որևէ խուճապ չկա, պարենամթերիք պակաս չկա։

18:29

Եվս 8 դեպք, ընդհանուր՝ 72

Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ունենք ևս 8 հաստատված դեպք, որոնցից ոմանք արդեն իսկ մեկուսացված են եղել, իսկ մյուսների շփման շրջանակը պարզվում է: Նրանցից 1-ը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ, իսկ մյուս 7-ը` «արտադրամասի»:

Հանրագումարով, այս պահին կա հաստատված 72 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

17։50

Երևանի քաղաքապետարան

Համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը կտրամադրվի սոցիալապես անապահով ընտանիքներին

Հաշվի առնելով երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետատան պարետ Տիգրան Ավինյանի հետ քննարկել է համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը անապահով ընտանիքներին տրամադրելու հարցը:

Ձեռք բերված և պահեստավորված սնունդն այսօր և վաղը կտրամադրվի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերին, որոնց սոցիալական ապահովության բաժինները ըստ առաջնահերթության այն կհատկացնեն սոցիալապես անապահով ընտանիքներին:

17։30

Հայաստանին օգնություն են տրամադրել մի շարք պետություններ ու միջազգային կազմակերպություններ

17։20

Արգելվել է 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն․ պարետ Ավինյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ելնելով մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածումով պայմանավորված համաճարակաբանական լարված իրավիճակով՝ այսօր որոշել եմ արգելել 16 երկրներից օտարերկրյա քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն:
Իսկ այդ երկրներից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ենթարկվեն 14-օրյա կառանտինային ռեժիմի:

Երկրների ցանկն է.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
2. Իրանի Իսլամական Հանրապետություն
3. Հարավային Կորեա
4. Ճապոնիա
5. Իտալիա
6. Իսպանիա
7. Ֆրանսիա
8. Գերմանիա
9. Շվեյցարիա
10. Դանիա
11. Ավստրիա
12. Բելգիա
13. Նորվեգիա
14. Շվեդիա
15. Նիդերլանդներ
16. Միացյալ Թագավորություն

Չի սահմանափակվելու այդ երկրներից բեռափոխադրումներ իրականցնող տրանսպորտային միջոցի վարորդի ու փոխարինող մեկ վարորդի մուտքը Հայաստան, եթե վերջիններիս մոտ վարակի ախտանշաններ չեն հայտնաբերվել։

Բացի այդ, օտարերկրյա ուղևորություններից վերադարձող մեր բոլոր քաղաքացիները պետք է ինքնամեկուսացվեն 14-օրյա ժամկետով: Ինքնամեկուսացման ընթացքում հիվանդության ախտանիշներ առաջանալու դեպքում պետք է անհապաղ կապ հաստատել 060 838300 թեժ գծի միջոցով:

Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը պատճառած անհարմարության համար։ Համոզված եմ՝ առկա է համընդհանուր գիտակցում, որ այս քայլերը ձեռնարկում ենք բացառապես հանրության անվտանգությունն ապահովելու նպատակով։

17:05

Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը կանցկացվի ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս

Քաղաքապետի մամուլի խոսնակի գրառումը

«Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտտությունը, Երեւանի քաղաքապետը, խորհրդակցելով ավագանու խմբակցությունների հետ, որոշել է.

Երեւանի ավագանու մարտի 19-ի նիստը անցկացնել ավագանու նիստերի դահլիճի տարածքից դուրս՝ քաղաքապետարանի ճեմասրահում, որտեղ ապահովված են նիստի անցկացման տեխնիկական պայմանները եւ համապատասխան հակահամաճարակային միջոցառումները:

Լրագրող գործընկերներին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով: Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը»։

 

17։00

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի

«Արտակարգ իրավիճակի պայմաններում բաժանորդների պատշաճ սպասարկում ապահովելու, ինչպես նաև մեր շրջապատի առողջությունը որպես գերակա նպատակ դասելու սկզբունքներից ելնելով՝ ս.թ. մարտի 17-
ից ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ընկերությունը անցնում է հեռահար աշխատանքային ռեժիմի:
Այդ նպատակով Ընկերությունը որոշում է ընդունել նվազագույնի հասցնել մարդկային շփումները ինչպես Ընկերության ներսում, այնպես էլ արտաքին աշխարհի հետ: Ուստի արգելվում է քաղաքացիների, այդ թվում
նաև՝ մեր բաժանորդների մուտքը Ընկերության գրասենյակներ: Երևանում և մարզերում տեղակայված բաժանորդների սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործի: Բաժանորդների սպասարկումը
կիրականացվի էլեկտրոնային եղանակով: 

Բաժանորդներին խնդրում ենք դիմել՝
 պաշտոնական կայքում հասանելի առցանց դիմում մուտքագրելու
միջոցով՝ http://www.ena.am/Contact.aspx?hid=45&lang=1 (նախատեսված
է բոլոր տեսակի դիմումների համար),
 փոստով՝ 0047, ՀՀ, Երևան, Արմենակյան, 127,
 էլեկտրոնային նամակով՝ [email protected] հասցեին:
Յուրաքանչյուր հարցի/բողոքի/առաջարկության դեպքում կարող եք
զանգահարել շուրջօրյա գործող 180 և 080000180 բաժանորդների
սպասարկման տեղեկատվական կենտրոնի հեռախոսահամարներով:
Առո՛ղջ եղեք»։

16:55

ԿԲ-ն նվազեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսի տարածման իրավիճակով պայմանավորված՝ Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 17-ի նիստում որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 5,25%: Այս մասին հայտնում են ԿԲ-ի մամուլի ծառայությունից:

«Աշխարհում կորոնավիրուսի շարունակվող տարածումը նշանակալի բացասական ազդեցություն է թողնում համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական աճի վրա։ Համաշխարհային ֆինանսական շուկաներում զգալի աճել են անորոշությունները, ինչն արտահայտվել է զարգացած երկրների բորսայական ինդեքսների շարունակական անկմամբ, հանքահումքային ապրանքների գների նվազմամբ, զարգացող երկրների փոխարժեքների արժեզրկմամբ, որոնց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա գնահատվում է գնանկումային», - ասված է ԿԲ խորհրդի որոշման մեջ։

Կենտրոնական բանկի գնահատականների համաձայն՝ այս ազդեցություններն արտահայտվում են նաև Հայաստանի տնտեսության վարքագծում համախառն առաջարկի և պահանջարկի միաժամանակյա կրճատմամբ։ Հիմնական ազդեցությունն իր վրա է կրում ծառայությունների ճյուղը, հատկապես այն ենթաճյուղերը, որոնք կապված են զբոսաշրջության և ժամանցի կազմակերպման հետ։ ԿԲ հիմնական սցենարի համաձայն՝ տնտեսական աճը բավական կդանդաղի կարճաժամկետ հատվածում, սակայն չի ազդի երկրի տնտեսական պոտենցիալի երկարաժամկետ հեռանկարների վրա։

16:15

Գործարկվում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am:

Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է: Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանարակրթության ոլորտի պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:

16։00

ՆՈՐՔ Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցը հրապարակել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունների 24-ժամյա հասանելի հեռախոսահամարները։

15։40

Կամավորության համար առողջապահության նախարարությանը դիմել է 2000-ից ավելի մարդ

15:30

Կորոնավիրուսով վարակված՝ Չարենցավանի երկու բնակիչները այլոց հետ որևէ շփում չեն ունեցել. Կոտայքի մարզպետ

Նոր տիպի կորոնավիրուսով վարակված Չարենցավան համայնքի երկու բնակիչներն ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել և այլոց հետ որևէ շփում չեն ունեցել, գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Այս պահին համայնքի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից եւ ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են եւ Չարենցավանում որեւէ կոնտակտ չեն ունեցել։ Եւս երկու քաղաքացիների թեսթի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է։

Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որեւէ դեպք»։

14:45

Առողջապահության նախարարությունը ձեռք է բերելու 5000 և ավելի կորոնավիրուսի թեստ

ՀՀ առողջապահության նախարարությունը մինչև այս շաբաթվա վերջ Հայաստան կներմուծի 5 հազար և ավելի կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը։

«Մինչև շաբաթվա վերջ մենք կստանանք կորոնավիրուսի առկայությունը ստուգող 5000-ից ավելի թեստ, ինչը բավարար է մեր աշխատանքներն իրականացնելու համար։ Մենք ամենօրյա ռեժիմով աշխատանքներ ենք իրականացնում, կապի մեջ ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք լրացուցիչ թեստեր ձեռք բերել»,- նշեց Նանուշյանը։

14:40

Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի. մարտի 17-ից սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործում

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, բաժանորդային սպասարկում իրականացնելու, կապի ռազմավարական ենթակառուցվածքի անխափան գործունեությունն ապահովելու, ինչպես նաև աշխատակիցների առողջության անվտանգության ու նրանց ընտանիքների մասին հոգ տանելու կարևորությունը, Վիվա-ՄՏՍ-ն անցել է գործունեության արտակարգ ռեժիմի: 

Վիվա-ՄՏՍ-ի բոլոր այն աշխատակիցները, որոնց աշխատանքի բնույթը չի ենթադրում գրասենյակում անմիջականորեն գտնվելու անհրաժեշտություն, կաշխատեն տնից: Բջջային ցանցի անխափան աշխատանքի վերահսկողությունը կիրականացվի առավել խստացված ռեժիմով:

Սպասարկման կենտրոնները ժամանակավորապես չեն գործելու՝ մարտի 17-ից սկսած: Վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է օգտվել Մոբիդրամ հավելվածից, Վիվա-ՄՏՍ-ի առցանց վճարման (https://cabinet.mts.am/Epay2/ ) համակարգից, ինչպես նաև առցանց այլ համակարգերից ու վճարային տերմինալներից:

Հեռախոսահամարի, սակագնային պլանի և այլնի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն կարելի է ստանալ «Իմ Վիվա-ՄՏՍ» բջջային հավելվածի միջոցով՝ ներբեռնելով այն «Google Play»-ից կամ «App Store»-ից: Տեղեկություններ կարելի է ստանալ նաև հրահանգների ցանկի օգնությամբ՝ ուղարկելով *130# հրահանգը:

Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունների և ապրանքատեսակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները հասանելի են ընկերության պաշտոնական կայքէջում՝  (www.mts.am) և ֆեյսբուքյան էջում՝ (https://www.facebook.com/ MTSArmenia): Հարցերի դեպքում, ներառյալ՝ SIM քարտին առնչվող, կարելի է դիմել անձնական նամակով՝ ֆեյսբուքյան մեսենջերով, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով՝ այցելելով կայքէջ կամ` զանգահարել Վիվա-ՄՏՍ-ի թեժ գիծ:

Թեժ գիծն ինչպես միշտ հասանելի կլինի շուրջօրյա: Վիվա-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից թեժ գծին կարելի է միանալ` զանգահարելով 111: Ռոումինգում գտնվելիս թեժ գծին միանալու համար ՄՏՍ խմբի ցանցերից անհրաժեշտ է զանգահարել +374 93 297111 հեռախոսահամարին (Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար՝ անվճար): Ֆիքսված և ամպային ծառայությունների համար անհրաժեշտ է զանգահարել 060 61 00 00 հեռախոսահամարով:

Բաժանորդներին հասանելի է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծի անվճար՝ 8003 հեռախոսահամարը:

Իրավիճակով պայմանավորված՝ կուտակված և չվճարված պարտքերի պատճառով կապի ծառայությունները չեն կասեցվի, իսկ վճարումը կատարելու ժամկետները կհետաձգվեն մինչև ս.թ. ապրիլի 16-ը:

Հոգ տանենք միմյանց համար, պատվո՛վ հաղթահարենք դժվարությունները:

14։35

Դեղատներում դիմակների վաճառք․ գին, քանակ, սահմանափակումներ

14։10

Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է պահպանել հարկային կարգապահությունը

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների
կոմիտեն հայտնում է, որ շարունակելու է իր բնականոն աշխատանքը, հարկ վճարողների հարկային
կարգապահությունը գտնվելու է հարկային մարմնի ուշադրության կենտրոնում և իրավախախումների առկայության դեպքում` անմիջապես ձեռնարկվելու են համապատասխան հսկողական միջոցառումներ:
Հարկ վճարողներից պահանջվում է առավել զգոնությամբ պահպանել հարկային կարգապահությունը և ստեղծված իրավիճակը չօգտագործել իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու կամ ՀՀ հարկային օրենսդրության այլ խախտումներ թույլ տալու համար:

13:45

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման նպատակով իրականացվող բոլոր աշխատանքները դադարեցվում են, հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

13:40

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում. ևս 12 դեպք

Մարտի 17-ին` ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված: Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է, գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

13։20

Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվասերի ու նման ապրանքների խնդիր չկա. այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:

13։10

ՀՀ առևտրային բանկերը անհատական մոտեցում կցուցաբերեն իրենց հաճախորդներին

Հայաստանի բանկերի միությունը հայտնում է, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը, ՀՀ առևտրային
բանկերը ստեղծված իրավիճակում ևս պատրաստ են աջակցել և անհատական մոտեցում ցուցաբերել իրենց
հաճախորդներին՝ տվյալ դեպքում կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների
հետևանքով տուժող ֆիզիկական և իրավաբանական անձանց:
Մասնավորապես`

 Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ և հարակից բիզնեսների ոլորտում
գործող՝ Բանկի իրավաբանական անձ հաճախորդներին, ինչպես նաև այդ իրավաբանական անձանց
աշխատակիցներ հանդիսացող ֆիզիկական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները)
նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով և որի հետևանքով դժվարացել է վարկային
պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել իրենց սպասարկող
Բանկի պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հանդեպ անհատական մոտեցում
ստանալու համար, եթե բանկի կողմից արդեն իսկ չեն ձեռնարկվել նմանատիպ միջոցառումներ:

 Ֆիզիկական անձանց, անհատ ձեռներեց հաճախորդների մասով, նախապես վարկառուի ներկայացրած
դիմումի դեպքում, բանկերի կողմից կցուցաբերվի անհատական մոտեցում։ Առանձին դեպքերում, ելնելով
բանկերի քաղաքականությունից, հնարավոր է վարկային պարտավորությունների գծով վճարումների
հետաձգում բանկի կողմից սահմանվող ժամկետով։ Վարկային պարտավորությունների գծով հետաձգված
ժամկետներում մարումներ չիրականացնելու դեպքում նշված անձանց վարկերը չեն համարվի ժամկետանց,
չեն հաշվարկվի տույժեր և տուգանքներ, ինչպես նաև չի վատանա նշված հաճախորդների վարկային
պատմությունը: Հնարավոր է նաև ժամկետների երկարացում` վարկային բեռի հնարավոր ավելացումը
կանխելու նպատակով:

 Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդներին, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում
ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք սահմանված ժամանակացույցի համաձայն:

 Կոչ ենք անում հնարավորինս հաճախ օգտվել առցանց ֆինանսական ծառայություններից,
վճարահաշվարկային հավելվածներից և բանկային օնլայն ծառայություններից՝ նվազեցնելով ֆիզիկական
շփումը:

12:55

Արտակարգ դրությամբ ինչն է արգելվում, ինչը՝ ոչ․ պարզաբանում է կառավարությունը

11:55

ԵՄ-ն մեկ ամսով փակում է Շենգենյան գոտին, սահմանափակում ներքին տեղաշարժը

Մարտի 17-ի կեսօրից (Երևանի ժամանակով 15:00) կփակվեն Եվրամիության արտաքին սահմանները, ինչպես նաև սահմանները Շենգենի առանց վիզայի գոտու ներսում, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:  

Եվրահանձնաժողովի առաջարկի համաձայն՝ արգելքը սահմանվում է 30 օրվա ընթացքում: Բացառություն է տրվում բնակության երկիր՝ մշտական բնակության իրավունք ունեցող անձանց, ԵՄ երկրների քաղաքացիների ընտանիքի անդամների և դիվանագետների վերադառնալու համար: Սահմանը հատելը թույլատրվում է բժշկական անձնակազմի և առևտրային բեռնափոխադրումների համար: Ակնկալվում է, որ ԵՄ երկրները հավանություն կտան այս նախագծին:

11:35 

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է իրավիճակը

 

11:06

Media.am-ը՝ լրատվամիջոցների համար սահմանափակումների մասին

ՀՀ կառավարությունը Հայաստանի  ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության իրավական ռեժիմը ժամանակավոր սահմանափակումներ է նախատեսում լրատվամիջոցների համար։

Կառավարության որոշման «Զանգվածային լրատվության միջոցներով առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ» անվանված գլխի 23-ից 26 կետերում նշվում է․

23․ Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

24. Սույն կարգի 23-րդ կետերով սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:

25. Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

26.Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից:

Սահմանադրության 120 հոդվածի համաձայն արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

10:31

Միասնական տեղեկատվական կենտրոնի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին 16.03.2020թ. 298-Ն որոշման 23-րդ կետի համաձայն՝ կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկատվություն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից կարող է հրապարակվել բացառապես հղում կատարելով Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվությանը։

Նշված սահմանափակման միակ նպատակն է հանրությանը մոլորեցնող և խուճապ առաջացնող տեղեկատվության բացառումը և ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը կանխարգելելը։

ՀՀ Առողջապահության նախարարության, այլ պետական գերատեսչությունների, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից վերջիններիս պաշտոնական հաղորդակցության միջոցներով հայտնած տեղեկատվությունը թիվ 298-Ն որոշման 23-րդ կետի իմաստով համարվում է Պարետատան տրամադրած պաշտոնական տեղեկատվություն, ուստի համապատասխան հղումով կարող է տարածվել։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի թեմայով իբրև գիտական հոդված կամ վերլուծություն տարածվող նյութերին, ապա դրանց մասով գործում է 23-րդ կետով նախատեսված սահմանափակումը, քանի որ հանրությանը մոլորեցնող և խուճապային տրամադրություններ ստեղծելուն ուղղված տեղեկատվությունը հաճախ ներկայացվում է իբրև գիտական գործունեության արդյունք` այդպիսին չլինելով։

#covid19update

10:20 

Արցախում իրականացվող միջոցառումների մասին

9:47

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայտարարությունը 

Հայաստանի փոխվարչապետ, արտակարգ դրության ժամանակ պարետ Տիգրան Ավինյանը որոշել է հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները մարտի 17-ի ժամը 12։00-ից տարածել Հայաստանի ամբողջ տարածքի վրա։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հիմնվելով արտակարգ դրություն հայտարարելու մասին կառավարության որոշման վրա՝ «Հավաքներ կամ հանրային միջոցառումներ իրականացնելու սահմանափակումները և արգելքները» կետի դրույթները մարտի 17-ի ժամը 12։00-ից որոշել եմ տարածել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի վրա։ Սա վերաբերում է հանրային միջոցառումների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցության արգելքին։

Այս որոշման իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները․

֊ համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները,

֊ ժամանցային միջոցառումները,

֊ տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), հոգեհանգստի և թաղման միջոցառումները։

Նշեմ, որ հոգեհանգստի և թաղման միջոցառումների դեպքում կփորձենք մասնակցության փոքր-ինչ ավելի լայն հնարավորություններ տալ՝ միաժամանակ հետևելով որպեսզի մարդկանց կուտակումներ արարողության ժամանակ չլինեն»։

9:40

Ի՞նչ է նշանակում արտակարգ դրությունը

- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

- Պարետի որոշմամբ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը:

- Դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ հեռավար ուսուցման:

- Սահմանափակվում է քաղաքացիների ելումուտը հանրապետություն, ինչպես նաև նրանց տեղաշարժը հանրապետության ներսում։ 

9:35

Կառավարության հաղորդագրությունը

Կորոնավիրուսային հիվանդության համաճարակային իրավիճակը և ձեռնարկված միջոցառումները
Մարտի 17-ի, ժամը 00:00-ի դրությամբ ունենք հաստատված 52 դեպք, որից 12-ը (միջանկյալ հետազոտություն) հաստատվել է կարանտինում գտնվող անձնաց շրջանում և որոնք չեն ունեցել ախտանշաններ։
Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 52 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած։

Ըստ Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի, 16.03.2020թ. ժամը 18:00 դրությամբ աշխարհում գրանցվել է 173551 հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի 153 երկրում գրանցվել է 92474 դեպք:

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների աշխարհում 15.03.2020թ. 09:00 դրությամբ արձանագրվել է 153517 լաբորատոր հաստատված դեպք: Չինաստանից դուրս աշխարհի երկրներում արձանագրվել է 72469 դեպք, որից 2531-ը մահվան ելքով:

Աշխարհում արձանագրված դեպքերը՝ 16.03.2020թ.

Երկիր 16.03 18:00 15.03 18:00

Դեպք Մահ Դեպք Մահ
Ասիա 107814 4443 106406 4062
Չինաստան 81077 3218 81062 3204
Իրան* 14991 1089 13938 724
Կորեա 8236 76 8162 76
Ճապոնիա 840 25 814 24
Մալայզիա 428 0 428 0
Կատար 401 0 338 0
Սինգապուր 226 1 226 1
Բահրեյն 214 0 214 0
Ֆիլիպիններ 140 12 140 11
Ինդոնեզիա 134 5 117 5
Իրաք 124 10 110 10
Քուվեյթ 123 0 112 0
Սաուդյան Արաբիա 118 0 103 0
Հնդկաստան 115 2 108 2
Թաիլանդ 114 1 114 1
Լիբանան 109 3 99 3
Պակիստան 107 0 53 0
ԱՄԷ 98 0 86 0
Վիետնամ 57 0 54 0
Բրունեյ 50 0 50 0
Օման 22 0 21 0
Շրի Լանկա 19 0 11 0
Աֆղանստան 16 0 16 0
Մալդիվյան կղզիներ 13 0 13 0
Հորդանան 13 0 7 0
Ղազախստան 9 0 0 0
Կամբոջա 7 0 7 0
Ուզբեկստան 6 0 0 0
Սենտ Լուսիա 2 0 0 0
Նեպալ 1 0 1 0
Բութան 1 1 1 1
Մոնղոլիա 1 0 1 0
Անտիգուա և Բարբուդա 1 0 0 0
Բոհեմյան կղզիներ 1 0 0 0
Տարածքներ 38 0 38 0
Պաղեստին 38 0 38 0
Եվրոպա 59375 2376 50911 1914
Իտալիա 24938 1809 21157 1441
Իսպանիա 9191 309 7753 291
Գերմանիա 6248 13 5426 11
Ֆրանսիա* 5423 127 4500 79
Շվեցարիա 2221 18 2217 14
Մեծ Բրիտանիա 1391 35 1140 21
Նորվեգիա 1295 3 1205 3
Նիդեռլանդներ 1135 20 1135 20
Բելգիա* 1085 5 886 4
Շվեդիա 1046 8 1024 8
Ավստրիա* 1018 2 800 1
Դանիա 898 4 864 2
Հունաստան* 331 4 228 4
Պորտուգալիա 331 0 245 0
Չեխիա 298 0 231 0
Ֆինլանդիա 264 0 244 0
Իսրայել 250 0 200 0
Սլովենիա 219 1 219 1
Էստոնիա 205 0 135 0
Իսլանդիա 180 0 161 0
Իռլանդիա 170 2 129 1
Ռումինիա 158 0 131 0
Լեհաստան 150 3 119 3
Սան Մարինո 109 7 101 5
Ռուսաստան* 93 0 63 0
Լյուքսենբուրգ 81 1 59 1
Սլովակիա 61 0 54 0
Բուլղարիա 52 2 43 2
Ալբանիա 51 1 42 0
Խորվաթիա 49 0 49 0
Սերբիա 48 0 46 0
Հունգարիա 39 1 32 1
Բելառուսիա* 36 0 27 0
Վրաստան* 33 0 30 0
Կիպրոս 33 0 26 0
Լատվիա 30 0 30 0
Հայաստան 30 0 23 0
Մալթա 30 0 21 0
Ադրբեջան 25 1 23 1
Բոսնիա և Հերցեգովինա
24 0 21 0
Մոլդովա 23 0 12 0
Հյուսիսային Մակեդոնիա 19 0 19 0
Թուրքիա 18 0 8 0
Լիտվա 17 0 12 0
Լիխտենշտեյն 7 0 7 0
Ռեունիոն 7 0 0 0
Ուկրաինա 3 0 3 0
Նորմանդյան կղզիներ 3 0 3 0
Մոնակո 3 0 2 0
Անդորրա 2 0 2 0
Վատիկան 2 0 2 0
Ջերսի 2 0 2 0
Տարածքներ 14 1 13 0
ֆարերյան կղզիներ 11 0 11 0
Ջիբլաթար 1 0 1 0
Գերնսի 1 0 1 0
Մայոտտա 1 1 0 0
Նավ 706 6 706 6
<Diamond Princess> նավ 706 6 706 6
Կենտրոնական ամերիկա 88 1 80 1
Պանամա 43 1 43 1
Կոստա Ռիկա 35 0 27 0
Յամայկա 8 0 8 0
Հոնդուրաս 2 0 2 0
Հս. Ամերիկա 4158 69 3393 61
ԱՄՆ 3737 68 3083 60
Կանադա 343 1 253 1
Մեքսիկա 53 0 41 0
Դոմինիկյան Հանրապետություն 11 0 11 0
Պուերտո Ռիկո 5 0 0 0
Կուբա 4 0 4 0
Տրինիդադ և Տոբագո 4 0 1 0
Կեյմանյան կղզիներ 1 0 0 0
Հվ. Ամերիկա 557 5 360 5
Բրազիլիա 203 0 121 0
Չիլի 75 0 61 0
Արգենտինա 71 2 45 2
Պերու 71 0 43 0
Կոլումբիա 45 0 24 0
Էկվադոր 37 2 28 2
Վենեսուելա 17 0 10 0
Բոլիվիա 11 0 10 0
Պարագվայ 8 0 7 0
Ուրուգվայ 8 0 6 0
Գայանա 4 1 4 1
Արուբա 2 0 0 0
Կյուրասաո 2 0 0 0
Սուրինամ 1 0 1 0
Սուրինամ 1 0 0 0
Վերջինյան կղզիներ 1 0 0 0
Տարածքներ 25 0 17 0
Ֆրանսիական Գվիանա 7 0 7 0
Մարտինիկա 10 0 10 0
Գվադելուպա 5 0 0 0
Գուամ 3 0 0 0
Սեն-Մարտին 2 0 2 0
Սեն-Բարտելեմի 1 0 1 0
Օվկիանա 386 6 311 5
Ավստրալիա 375 6 300 5
Նոր Զելանդիա 8 0 8 0
Ֆրանսիական պոլինեզիա 3 0 3 0
Աֆրիկա 390 30 324 17
Եգիպտոս 126 10 110 10
Ալժիր 60 4 60 4
Հարավաֆրիկյան Հանրապետություն 61 0 51 0
Մարոկկո 29 2 28 2
Սենեգալ 24 0 24 0
Թունիս 20 0 18 0
Գանա 6 0 6 0
Բանգլադեշ 8 0 5 0
Ռուանդա 5 0 0 0
Կոտ դ'Իվուար 4 0 4 0
Կամերուն 4 0 3 0
Բուրկինա Ֆասո 15 0 3 0
Կոնգո (ԿԴՀ) 3 0 2 0
Քենիա 3 0 1 0
Նիգերիա 2 0 2 0
Տոգո 1 0 1 0
Գաբոն 1 0 1 0
Փղոսկրի Ափ 1 0 1 0
Սուդան 1 1 1 1
Եթովպիա
4 0 0 0
Սեյշելյան կղզիներ 3 0 0 0
Նամիբիա 2 10 0 0
Հասարակածային Գվինեա 1 1 0 0
Գվինեա 1 1 0 0
Մավրիտանիա 1 1 0 0
էսվատինի
Աշխարհում 173551 6937 162559 6071

9:19

Մարտի 16-ի կեսգիշերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ վարակվածների թիվը հասել է 52-ի։