24 մարտ, 2020 00:42

Մարտի 24-ից բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը կդադարի

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ առավել խիստ քայլեր են իրականացնելու՝ փակվելու են բոլոր սրճարանները և ռեստորանները, կգործեն միայն նրանց սննդի առաքման ծառայությունները: 

Մարտի 24-ից կառավարությունը կորոնավիրուսի կանխարգելման հետ կապված ավելի խիստ գործողություններ է սկսում ձեռնարկել։

Բոլոր սրճարանների և ռեստորանների գործունեությունը մարտի 24-ից կարգելվի՝ բացառությամբ սննդի առաքման ծառայության։ Կդադարեցվեն նաև շինարարական աշխատանքները, տեքստիլ արտադրությունը։ Թեթև արդյունաբերական արտադրության մի շարք ճյուղերի գործունեությունը կարգելվի։ Սննդի, խմիչքի, կենցաղային և հիգիենիկ պարագաների արտադրությունը կշարունակվի։

Այսօր կա 41 նոր, հաստատված դեպք։ Կոտայքի մարզի արտադրական ձեռնարկությունում, Երևանի Էրեբունի համայնքում գտնվող արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման դեպքեր: Դրական թեստավորված 235 անձանցից 26-ն ունեն թոքաբորբ, բայց նրանց վիճակը վերահսկելի է: Վարակվածների մեծ մասը ջերմություն չունի, 39 և բարձր ջերմություն ունի մեկ քաղաքացի։ Արդեն իսկ մեկուսացված 70 քաղաքացի վաղը թեստավորվելու է և կա հավանականություն, որ նրանց մեծ մասի թեստերի արդյունքները կարող են լինել բացասական։