25 մարտ, 2020 14:56

Արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսի թեստը դրական է

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի՝ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է տվել, հաղորդում է BBC-ն։ 

71 տարեկան Արքայազն Չարլզն իրեն վատ չի զգում, ունի թեթև արտահայտված ախտանիշներ, ասել է խոսնակը։

Նրա կնոջ՝ Կամիլայի թեստը բացասական է։ Ամուսիններն այժմ ինքնամեկուսացել են։

Բուքինհեմյան պալատը հայտարարել է, որ թագուհի Էլիզաբեթը վերջին անգամ որդուն տեսել է մարտի 12-ին, թագուհին առողջ է։ Նշվում է, որ անհնար է պարզել, թե ումից է վարակվել արքայազնը։