25 մարտ, 2020 17:36

Կոմունալ վճարներ և աջակցություն օրավարձով աշխատողներին․ վարչապետի պատասխանը

Ազգային ժողովի մարտի 25-ի նիստին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված կոմունալ վճարների ուշացումների և օրավարձով ապրող մարդկանց աջակցելու հետ։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ «աջակցությունը պետք է լինի հասցեական»։