25 մարտ, 2020 15:33

Հունվար-փետրվարին տնտեսական ակտիվությունը՝ 8,7 տոկոս

Հայաստանում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8,7 տոկոսով:

Ինչպես հայտնում են ՀՀ Վիճակագրական կոմիտեից, այս տարվա առաջին երկու ամիսներին 15 տոկոսով աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը, 11 տոկոսով՝ ծառայությունների ոլորտը։ Առևտրի շրջանառությունը աճել է ավելի քան 6 տոկոսով։ Շարունակել է աճել շինարարության ծավալը՝ կազմելով 5,8 տոկոս:

Կտրուկ աճել է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 23,1 տոկոս:

Այս տարվա առաջին երկու ամիսներին մեծ ակտիվություն չի նկատվել արտաքին առևտրաշրջանառությունում: Այն աճել է ընդամենը 2,4 տոկոսով: Արտահանման ծավալն աճել է 8,8 տոկոսով, ներմուծումը նվազել է 0,8 տոկոսով:

Միջին ամսական աշխատավարձն աճել է շուրջ 10 տոկոսով:

#CivilNet #News