15 ապրիլ, 2020 13:17

«Բարգավաճ Հայաստանը» բարձրացրեց ուսանողների վարձավճարները զեղչելու հարցը

Միջոցառումների մի փաթեթ պետք է նախատեսվի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող այն ուսանողների համար, որոնց խնդրանքը մեկն է՝ այս իրավիճակում ուսման վարձը պետք է գոնե 25 տոկոս զեղչվի. Ազգային ժողովի ապրիլի 15-ի նիստի ընթացքում նշեցին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը: Խմբակցության կարծիքով՝ դա պետք է սուբսիդավորվի, և վարձավճարները զեղչելը չի նշանակում, որ այս օրերին ծանրաբեռնված աշխատող դասախոսների աշխատավարձը պետք է պակասի: