15 ապրիլ, 2020 11:13

88 տոկոս․ Արայիկ Հարությունյանը մոտ 3 800 ավելի ձայն է հավաքել, քան մարտի 31-ին

Ապրիլի 14-ին Արցախում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլին Արայիկ Հարությունյանը ստացել է քվեների 88 տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 12 տոկոսը։

Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հրավիրված ասուլիսում ներկայացրեց ապրիլի 14-ի թվերը։

Քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 104 777 քաղաքացիներից  47 165-ը կամ 45 տոկոսը։

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 1 876 կամ 3,97 տոկոս։

 Արայիկ Հարությունյանը ստացել է 39 860 ձայն կամ 88 տոկոս։

Մասիս Մայիլյանը ստացել է 5 728 կամ 12 տոկոս։

Անճշտությունների չափը 1 տոկոս է:

Սրբուհի Արզումանյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանը 3 784 ավելի ձայն է հավաքել, քան մարտի 31-ի ընտրություններին։

#CivilNet #News