22 ապրիլ, 2020 13:53

Գևորգ Գորգիսյանը՝ աշխատողների տեղաշարժման դժվարությունների մասին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Ազգային ժողովի արտահերթ նիստին անդրադարձավ արտակարգ դրության պայմաններում աշխատող քաղաքացիների տեղաշարժման դժվարությանը։ «Իհարկե, կարևոր է համավարակի չտարածելը, կանխարգելումը, բայց հնարավոր է ավտոբուսների և մետրոյի պարագայում, պահպանելով սոցիալական հեռավորություն, իրականացնել քաղաքացիների տեղափոխում և հնարավորություն տալ, որպեսզի մարդիկ կարողանան գնալ աշխատանքի»,- նշեց նա։