22 ապրիլ, 2020 19:50

Ո՞րն է Լավրովի հայտարարության սենսացիան․ փուլայինի ու փաթեթայինի շուրջ

Ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցման ակումբի անդամների հետ տեսակապի միջոցով հանդիպմանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ 2019 թ․ ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր։ Լավրովին անմիջապես արձագանքել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա նշել է, որ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014-ին, 2016-ին, և այդ մոտեցումները ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար։ Թեմայի շուրջ Ստելլա Մեհրաբեկյանը զրուցում է Թաթուլ Հակոբյանի հետ։