23 ապրիլ, 2020 12:29

Առողջապահության ոլորտը մի թեթև շնչում է, և պետք չէ փակել այդ շունչը. Թորոսյանը հակադարձեց Ջանջուղազյանին

Պետությունը ամբողջությամբ իր վրա է վերցնում բոլոր տեսակի ծառայությունների կազմակերպումը, սա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է. կառավարության ապրիլի 23-ի նիստում  հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Հակադարձելով Ջանջուղազյանին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ «արդյունքը երևում է, և առողջապահության ոլորտը, մշտապես լինելով թերֆինանսավորված, մի թեթև շնչում է հիմա․ պետք չէ փակել այդ շունչը»: