4 մայիս, 2020 17:26

Եթե չկարողանանք պահպանել կանոնները, կունենանք պայթյունավտանգ բռնկումներ․ Արսեն Թորոսյան

Որևէ երկիր չի կարող հավերժ մնալ փակ, ստիպված է բացել տնտեսության շատ ճյուղեր, ինչ-որ մի օր միգուցե բոլոր ճյուղերը․ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, Ազգային ժողովում խոսելով կորոնավիրուսի համավարակի կանխարգելման նոր ռազմավարության մասին, կարևորեց անհրաժեշտ վարքագծի կանոնների պահպանումը՝ նշելով, որ դրանք երկարատև պետք է գործեն։ «Եթե չկարողանանք պահպանել, կունենանք բռնկումներ, պայթյունավտանգ բռնկումներ, երբ օրինակ, Հայաստանում հնարավոր է՝ վարակված լինի 500 հազար քաղաքացի՝ տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներով և հազարավոր մահերով։ Ու այդ սցենարը այդքան էլ անհավանական չէ, շատ հավանական սցենար է, և տարբեր երկներում եղել է»,- ասաց Թորոսյանը։