4 մայիս, 2020 14:08

Հայաստանում եղել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մայիսի 4-ին հայտարարեց, որ կրկնակի վարակման դեպքեր «դժբախտաբար, գրանցվել են, այդ թվում նաև Հայաստանում»։ «Մենք ամեն օր թարմ գիտական ինֆորմացիա ենք ստանում՝ արդյոք դա կրկնակի վարա՞կ է, թե՞ պարզապես եղել է վիրուսի կա՛մ  ապաակտիվացում, հետո ակտիվացում, կա՛մ վիրուսի ոչ ակիվ մասնիկների առկայությունն է հյուսվածքներում»,- նշեց նա։