121 նոր դեպք, ընդհանուր՝ 2507

Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 507 դեպք, որոնցից 1 071-ը` առողջացած, 39-ը` մահվան ելքով: Այս մասին Ֆեյսբուքում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1 393 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 24 942 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 121 նոր դեպք և 36 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Մեկնաբանել