5 մայիս, 2020 14:01

Արդյոք վերադարձի շանս ունի՞ Միքայել Մինասյանը. զրույց Հակոբ Բադալյանի հետ

Վերջին շրջանում Հայաստանում ամենաբարձր մակարդակով հնչող կոշտ քաղաքական հայտարարությունները, ըստ քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի, առաջին հերթին պետք է դիտարկել քաղաքական ուժերի՝ 2023-ի խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համատեքստում: Միևնույն ժամանակ, նրա կարծիքով նախկին իշխանության ներկայացուցիչների կոշտ հայտարարությունների հետևում իրենց տնօրինած խոշոր կապիտալն ու հարստությունը պահելու ցանկությունն է: 


ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ Հակոբ Բադալյանը խոսում է այս թեմաների, ինչպես նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ու Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի քաղաքական ապագայի մասին: