5 մայիս, 2020 19:19

Էրիկ Գրիգորյանն ազատվեց շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, որով Էրիկ Գրիգորյանն ազատվել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։

«ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Էրիկ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ազատել շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից»,- ասված է հրամանագրում։

Ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, համաձայն որոնց՝ Գրիգորյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Գերատեսչությունից որևէ մեկնաբանություն չի արվել տեղեկության վերաբերյալ։

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնն Էրիկ Գրիգորյանը ստանձնել էր 2019թ. հունիսի 1-ից: