6 մայիս, 2020 13:46

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա

Ազգային ժողովի աշխատակազմում կորոնավիրուսի վարակակիր կա․ մայիսի 6-ին հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ անձը և նրա շփման շրջանակը մեկուսացված են։

Միրզոյանը կոչ արեց պահպանել անվտանգության կանոնները։ «Ոչ մի պարտադրանք չկա դիմակներ և ձեռնոցներ կրելու և չի էլ կարող լինել, բայց դա նախ և առաջ ձեր, ձեր ընտանիքների առողջության համար է, հանրային առողջության համար է, եթե հաշվի առնենք, որ դրանով կարող ենք տարածումը կանխել»,- նշեց նա։