6 մայիս, 2020 15:47

Արտագնա աշխատանքի մեկնողները մարզում աշխատելու հնարավորություն ունեն. Գնել Սանոսյան

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ արտագնա աշխատանքի մեկնողների հետագա զբաղվածության խնդրին, ներկայացրեց մարզում աշխատելու հնարավորությունները։ 

Ըստ վարչապետի՝ այս տարի Գեղարքունիքում իրականացվելու են մեծ թվով շինարարական, ճանապարհաշինական, վերանորոգման աշխատանքներ, այսպիսով, շատերին կարելի է ապահովել աշխատանքով։ 

Մարզպետը հավելեց, որ իրենք փորձելու են կապող օղակ լինել շինարարների, մրցույթները շահող ընկերությունների և մարզի բնակիչների միջև։ 

Գնել Սանոսյանը նաև առաջարկեց բնակիչներին ձևավորել աշխատանքային թիմ, հիմնել սեփական ընկերություն և մասնակցել անցկացվող մրցույթներին։ 

Ժաննա Ավագյան