6 մայիս, 2020 16:39

Կորոնավիրուսի բռնկման նոր օջախ Դդմաշենում, սահմանվել է ելումուտի հատուկ ռեժիմ

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բռնկման նոր օջախ։ Այս մասին գրառում է արել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետևանքով՝ այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մայիսի 6-ի որոշման համաձայն` Դդմաշեն համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում, կիրառվելու են սահմանափակումներ, որոնք ուժի մեջ են մտնում այսօր՝ ժամը 18։00–ից մինչև մայիսի 16-ը` ժամը 23:59-ը։

Մայիսի 6-ի դրությամբ Գեղարքունիքում հաստավել է 32 նոր դեպք, ընդհանուր կա 149 դեպք, որից 39-ը՝ Դդմաշեն համայնքում։ 

Ժաննա Ավագյան