6 մայիս, 2020 13:09

Հայաստանում ներդրվում է վիրտուալ ՀԴՄ-ի համակարգ. ՊԵԿ

Հայաստանում ներդրվում է վիրտուալ ՀԴՄ-ի համակարգ․ այս մասին մայիսի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը:

Նրա խոսքով՝ ներկայում վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գաղափարը ՊԵԿ-ը քննարկում է Կենտրոնական բանկի հետ․ «Սա նոր համակարգ է, այն արդեն ստեղծվել է, և մենք սպասում ենք բիզնեսի արձագանքին, որպեսզի այն ընդառաջ գա ու ինտերգրվի», - ասաց նա՝ հավելելով, որ այդ համակարգը հնարավորություն է տալու էլեկտրոնային ծառայություններ մատուցող, հեռախոսի միջոցով պատվերներ ստացող կազմակերպություններին տրամադրել էլեկտրոնային ՀԴՄ-ներ:

«Էլեկտրոնային ՀԴՄ տրամադրելիս տեղեկատվությունն օնլայն եղանակով փոխանցվում է ՊԵԿ-ին», - ասաց Փաշայանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով շարունակվելու են ավտոմատացման և թվայնացման մասով աշխատանքները։

ՊԵԿ նախագահի տեղակալը շեշտեց, որ այս համակարգը սպառողների համար հեշտացնում է էլեկտրոնային ծառայություններից օգտվելու եղանակը, իսկ տնտեսվարողները, որոնք մատուցում են էլեկտրոնային ծառայություններ, հնարավորություն կունենան ավելի որոակով և արագ ծառայություններ մատուցել։