6 մայիս, 2020 11:52

Հայաստանում սոցիալական կոլապս կա՞, թե՞ ոչ. Փաշինյանի պատասխանը

Ազգային ժողովում մայիսի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը, ասաց, որ այս տարվա ապրիլի 20-ի դրությամբ Հայաստանում եղել է ավելի քան 620 հազար աշխատատեղ: Նրա խոսքով՝ փետրվարին եղել է 618 հազար աշխատատեղ, իսկ 2019 թվականի ամռանն առաջին անգամ աշխատատեղի թիվն անցել է 600 հազարի սահմանագիծը: «Անկանխատեսելիությունը մեծ է, մենք չենք կարող ասել, թե ինչ կլինի մայիսին», - ասաց վարչապետը՝ նկատելով, որ այս տարվա ապրիլին աշխատավարձային ֆոնդը կազմել է 123,8 մլրդ դրամ: