6 մայիս, 2020 18:02

Ո՞ւր է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ամենախոշոր բաժնետերը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը մայիսի 6-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետարքրքվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի փոփոխության և հանքերի իրական սեփականատերերի հայտարարագրերի մասին։ Ըստ ԶՊՄԿ-ի իրական սեփականատերերի հայտարարագրի՝ ընկերության ամենախոշոր մասնակիցը՝ գերմանական «Քրոնիմետ»-ը, այլևս բաժնետեր չէ։