7 մայիս, 2020 16:37

Արցախում կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատորիա կբացվի

Արցախում նոր տեսակի կորոնավիրուսի հայտնաբերման լաբորատորիա կբացվի, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ 

 «Նորաբաց լաբորատորիայում հնարավոր կլինի կարճ ժամկետում կատարել տարբեր մանրէների և վիրուսների, այդ թվում՝ COVID-19 վարակի հայտնաբերման մի շարք հետազոտություններ: Նախատեսվում է լաբորատորիան համալրել համապատասխան գույքով և սարքավորումներով, և կարճ ժամկետում հանձնել շահագործման», - ասված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Արցախում կորոնավիրուսով վարակի 8 դեպք է գրանցվել, պացիենտներից 6-ն ապաքինվել է։ Մահվան դեպքեր չեն գրանցվել, մկուսացված է 9 անձ։