7 մայիս, 2020 19:32

Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը՝ 10

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախօրեին թեստավորված 4 քաղաքացուց երկուսի փորձանմուշի արդյունքը դրական է եղել, երկուսինը՝ բացասական: Այսինքն՝ երկու քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19 նոր կորոնավիրուսի վարակ:

Վերոնշյալ 2 վարակակիրները ընտանիքի անդամներ են, որոնք բնակվում են Շահումյանի շրջանի Նոր Վերինշեն համայնքում: Այս պահին աշխատանքներ են կատարվում նրանց հետ շփման շրջանակը ճշտելու ուղղությամբ:

Մինչև այսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 10 դեպք, որից 6-ն արդեն ապաքինվել են:

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել էր մեկ ամիս առաջ։

Լուսանկարը՝ Արսեն Խառատյանի