7 մայիս, 2020 16:04

Զբոսաշրջությունն ունի՞ ապագա կորոնավիրուսից հետո

Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ամբողջ աշխարհում ամենատուժած ոլորտներից է զբոսաշրջությունը: Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար փակվեցին օդային և ցամաքային սահմանները, հետևաբար, կանգ առավ տուրիստական գործակալությունների, ուղևորափոխադրող ընկերությունների, հյուրատների աշխատանքը։ ՍիվիլՆեթը զրուցել է ոլորտի ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե ապագայի հետ կապված ինչ ծրագրեր ունեն։