7 մայիս, 2020 12:11

Որքան գումար է հատկացվելու Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակարանի խնդիր ունեցող ընտանիքներին

229 ընտանիքի բնակարանային խնդիր կկարգավորվի. կառավարության մայիսի 7-ի նիստին հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նախագծով նախատեսված շուրջ 3 միլիարդ դրամը բաշխվելու է Լոռու մարզի 162 ընտանիքի, Շիրակի մարզի 59 ընտանիքի և Արագածոտնի մարզի 8 ընտանիքի՝ բնակելի տուն կառուցելու համար: