9 մայիս, 2020 15:00

Շտապ սննդօգնության կամավորները

Արտակարգ դրության պատճառով շատ ընտանիքներ զրկվել են իրենց հիմնական եկամտից։ Դժվար կացության մեջ հայտնվածները շատ են հատկապես մարզերում։ Համլետ Խնկոյանը ֆեյսբուքյան գրառման միջոցով հավաքել է կամավորների, որոնց հետ մի քանի օրվա սնունդ են հասցնում մարզերում ապրող մարդկանց։ Նախաձեռնությանը միացել են մի շարք կազմակերպություններ։