11 մայիս, 2020 14:03

ԱԺ-ում ծեծկռտուքի տեսանյութը դատախազությունն ուղարկել է ՀՔԾ

Դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունն ու մամուլի հրապարակումները. այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին գլխավոր դատախազությունից:

Խորհրդարանում մայիսի 8-ին ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև: 

Միջադեպը դատապարտել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։