11 մայիս, 2020 10:55

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 79-ով

Մայիսի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 79 նոր դեպք, առողջացել է 34 մարդ։

Գրանցվել է մահվան մեկ դեպք։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 3 392
Առողջացածներ՝ 1 359
Փաստացի բուժվողներ՝ 1 970
Ընդհանուր թեստեր՝ 32 561
Մահվան ելքեր՝ 46
Մահվան ելքեր այլ պատճառով՝ 17