12 մայիս, 2020 17:30

Ի՞նչ հետևանքներ կունենա ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձումը. զրույց Վարուժան Ավետիքյանի հետ

ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանն իրավաբան Վարուժան Ավետիքյանի հետ զրուցում է վերջերս ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ու դրա տնտեսական հետևանքների մասին: Ավետիքյանը կարծում է, որ թեպետ օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 11-ին՝ այն արդեն բացասական ազդեցություն է ունեցել ներդրումների վրա: Իրավաբանն օրինակ է բերում իր պրակտիկայից՝ նշելով, որ վերջերս արտերկրից ազգությամբ հայ ներդրող այս օրենքի ընդունման շուրջ քննարկումների ֆոնին հրաժարվել է Հայաստամում շուրջ 2 մլն դոլարի հասնող՝ բաժնետոմսերի գնման գործարքից՝ մտավախություն ունենալով, որ այն կարող է հայտնվել օրենքի ազդեցության դաշտում: