12 մայիս, 2020 16:49

Պուտինի խոսնակը կորոնավիրուսով է վարակվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կորոնավիրուսով է վարակվել․ այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պեսկովը հայտնել է, որ գտնվում է հիվանդանոցում։

Այս պահի դրությամբ Պեսկովը ՌԴ կառավարության երրորդ անդամն է, որը դարձել է COVID-19-ի վարակակիր։ Ավելի վաղ հայտնի էր դարձել վարչապետ Միխայիլ Միշուստինի վարակման մասին։

ՌԴ նախագահ Պուտինը ապրիլից ինքնամեկուսացման մեջ է իր մերձմոսկովյան նստավայրում։