12 մայիս, 2020 12:22

Ռոբերտ Քոչարյանը վիրահատվել է

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում անցնող Ռոբերտ Քոչարյանը այսօր առավոտյան վիրահատվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին տեղեկացրին ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից։

Նրա ինքնազգացողությունը բավարար է, գտնվում է բժիշկների մշտական հսկողության ներքո։

Ավելի վաղ Քոչարյանի փաստաբանական թիմը ներկայացրել էր նրա խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն։ Անձնական երաշխավորությամբ հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին: 

Կարդացե՛ք նաև՝

Ռոբերտ Քոչարյանին տեղափոխել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի