14 մայիս, 2020 13:16

Առողջապահության նախարարությունը փոխում է ռազմավարությունը

Թվերի բարձրանալու դեպքում մենք փոխելու ենք մեր ռազմավարությունը և արդեն փոխում ենք. մայիսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: 

Ըստ Նանուշյանի՝ մեկուսացման համար նախատեսված հատուկ վայրերում, մասնավորապես, հյուրանոցներում, տեղակայվելու են այն հիվանդները, որոնք կլինիկական որևէ նշան չունեն: Սրանով փորձ է արվելու խուսափել հիվանդներին տուն ուղարկելուց, քանի դեռ մահճակալային տեղերը բավարար կլինեն:

Առողջապահության նախարարի տեղակալի խոսքով՝ այն պահից սկսած, երբ հնարավոր չի լինի իրականացնել բժշկական հսկողություն հյուրանոցներում և հիվանդանոցներում, ռազմավարությունը կրկին կփոխվի: Բոլոր թեթև վիճակում գտնվող պացիենտները կուղարկվեն տուն, և բժշկական հսկողություն կսահմանվի Առողջության առաջնային պահպանման ՊՈԱԿ-ի կողմից:

Լենա Նանուշյանը մեկ անգամ ևս հորդորեց հետևել պարետատան ցուցումներին, պահպանել սոցիալական հեռավարությունը, ձեռքերի մաքրությունը, կրել դիմակներ պարետի ցուցմամբ հաստատված տեղերում:

Գեղեցիկ Ոսկանյան