14 մայիս, 2020 13:25

Արսեն Թորոսյանը ինքնամեկուսացված է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինքնամեկուսացված է․ այս մասին մայիսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նանուշյանի խոսքով՝ որևէ կազմակերպություն երկար չի կարող զերծ մնալ կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումից: Բոլոր կազմակերպություններում կարող են դեպքեր գրանցվել, որից անմասն չի մնացել նաև առողջապահության նախարարությունը, որտեղ եղել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակման դեպք․ արդյունքում կան ինքնամեկուսացված անձինք: Նրանց թվում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

***

Մայիսի 13-ին Արսեն Թորոսյանը տեսակապի միջոցով հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին։

Գեղեցիկ Ոսկանյան