14 մայիս, 2020 11:33

Արտակարգ դրությունը Հայաստանում երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում ընդունեց երկրում արտակարգ դրության ժամկետը ևս 30 օրով երկարաձգելու վերաբերյալ։

Արտակարգ դրությունը հայտարարվել էր մարտի 16-ին և երկարաձգվել էր մինչև մայիսի 14-ը։ Այժմ այն երկարաձգվում է մինչև հունիսի 13-ը` ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Ըստ նախագծի՝ նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, և արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել։

***

Մայիսի-ի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք, առողջացել է 72 մարդ։ Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 3 860 է, հիվանդությունից մահացել է 49 մարդ։