14 մայիս, 2020 17:06

Հնդկաստանի դեսպանը փոխանցել է Covid-19-ի դեմ «Հիդրոքսիքլորիքին» դեղամիջոցի խմբաքանակ

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալին:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ դեսպանը փոխանցել է Հնդկաստանի կառավարության կողմից Covid-19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին տրամադրված և աշխարհում այսօր մեծ պահանջարկ ունեցող «Հիդրոքսիքլորիքին» դեղամիջոցի խմբաքանակը՝ նախատեսված շուրջ 5000 պացիենտի բուժման համար:

Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային խնդիրներին՝ ընդգծելով միմյանց համար կարևորություն ունեցող հարցերում առկա փոխադարձ ըմբռնումն ու աջակցությունը: