14 մայիս, 2020 16:18

Մայիսի 18-ից հանրային տրանսպորտը, մարզասրահները, առևտրի կենտրոնները կսկսեն գործել. պարետ

Մայիսի 18-ից կաշխատի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերը, հանրային սննդի օբյեկտները կկարողանան ծառայություններ մատուցել նաև փակ տարածքներում, կգործեն մարզասրահները, բացօթյա պատմամշակութային վայրերը. Ազգային ժողովի մայիսի 14-ի արտահերթ նիստում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը: Նրա խոսքով՝ հանրային բաց և փակ վայրերում մայիսի 25-ից պարտադիր կլինի դիմակների կրումը․ կանոնը խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից: