14 մայիս, 2020 11:53

Ունենք թոքային օդափոխության 100 սարք, 70-ը գնման գործընթացում է. Նիկոլ Փաշինյան

Մենք սահմանափակումների շրջանում ապահովեցինք թոքային օդափոխության 100 սարքերի առկայություն, 70-ը այս պահին գտնվում է գնման գործընթացում, ևս 100 ավելի թեթև տեսակի թոքային օդափոխության սարք ձեռք բերեցինք. կառավարության մայիսի 14-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս պահին թոքային օդափոխության սարքին միացված է 6 պացիենտ, և այդ թիվը չի ավելացել: