14 մայիս, 2020 12:02

Պարետատունը քննարկում է բաց և փակ տարածքներում դիմակների կրման պարտադիր լինելը. Նիկոլ Փաշինյան

Մարտին մենք ՀՀ-ում ունեինք դիմակների դեֆիցիտ, բայց այսօր երկրում կա արտադրություն, որը մեր կարիքները 100 տոկոսով կարող է բավարարել. կառավարության մայիսի 14-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ պարետատունը այժմ քննարկում է այն հարցը, թե արդյոք բաց և փակ տարածքներում դիմակների կրումը պետք է պարտադիր լինի: