14 մայիս, 2020 13:33

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց երկարաձգված արտակարգ դրության նոր պայմանները

Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է պայմանով կիրառվել, օրինակ՝ եթե ինչ-որ փուլում հանրային տրանսպորտը սկսկի աշխատել, ապա դրանից կկարողանան օգտվել միայն դիմակների առկայությամբ. մայիսի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ կոնկրետացվել են պարետի գործառույթները, որպեսզի հնարավոր լինի ավելի արդյունավետ որոշումներ կայացնել: