14 մայիս, 2020 11:43

Քաղաքացիների շրջանում տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունը իրականում գոյություն չունի. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի քաղաքացիների շրջանում ակտիվորեն տարածվում է, որ կորոնավիրուս հիվանդությունը իրականում գոյություն չունի. կառավարության մայիսի 14-ի նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ դրական ախտորոշմամբ քաղաքացիների 70 տոկոսից ավելին հիվանդությունն անցկացնում է անսիպտոմ, և այդ քաղաքացիների համար «դա պարզապես լուր է, որ ինքն ունի այդ հիվանդությունը»: