15 մայիս, 2020 14:07

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար է ընտրվել Նարինե Դիլբարյանը

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար է ընտրվել քաղաքական ուժի փոխնախագահ Նարինե Դիլբարյանը: Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից:

Կուսակցության տարածած մամուլի հաղորդագրության համաձայն՝ մայիսի 14-ին «Ժառանգություն» կուսակցության վարչությունը 12-րդ համագումարից հետո մեկ տարի անց կատարեց ռոտացիա՝ ընտրելով նոր նախագահ:

«Կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը ընտրվեց նախագահի պաշտոնում, կուսակցության փոխնախագահ դարձավ Գագիկ Մարգարյանը: Վարչությունն ունի նորացված գործադիր մարմին՝ հետևյալ կազմով՝ Նարինե Դիլբարյան, Գագիկ Մարգարյան, Ռշտուն Մարտիրոսյան, Հայկ Գասպարյան»,-  ասված է հայտարարության մեջ:

2019թ. մարտից «Ժառանգություն» կուսակցության նախագահ էր Անդրանիկ Գրիգորյանը, մինչ այդ քաղաքական ուժը ղեկավարում էր Րաֆֆի Հովհաննիսյանը:

#ՍիվիլՆեթ #Լուրեր