15 մայիս, 2020 14:32

Ինչպես Հայաստանը խուսափեց ֆինանսական լուրջ ցնցումներից. զրույց ԿԲ դեպարտամենտի ղեկավարի հետ

Կորոնավիրուսով պայմանավորված տոտալ սահմանափակումների ժամանակ Հայաստանը խուսափեց լուրջ ֆինանսական ցնցումներից, բանկային համակարգը բավական արագ արձագանքեց իրավիճակին՝ հաճախորդներին տրամադրելով «վարկային արձակուրդներ»: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանը Կենտրոնական բանկի ֆինանսական կայունության դեպարտամենտի ղեկավարի հետ զրուցում է ֆինանսական կայունության, բանկային գաղտնիքի ու կապիտալի արտահոսքի հարցերի մասին: