16 մայիս, 2020 14:47

Ամուլսարի հարցի լուծման բանաձևը քրեական գործի օբյեկտիվ ընթացքն ու հանգուցալուծումն է. Նիկոլ Փաշինյան

Ըստ էության, հարցի լուծման բանաձևը քրեական գործի ֆունդամենտալ, օբյեկտիվ ընթացքն է և օբյեկտիվ հանգուցալուծումը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Ամուլսար ոսկու հանքավարյի վերաբերյալ հարցին։

«Մենք հույս ունեինք, որ Ամուլսարի հետ կապված քրեական գործը հիմա արդեն հանգուցալուծման հասած կլինի կամ գոնե առաջիկայում, բայց կորոնավիրուսը այդտեղ էլ իր նեգատիվ դերը կատարեց, որովհետև «Էլարդի» փորձագետները պետք է գային շատ կարևոր մի հարցաքննության մասնակցելու համար, այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցերի պատասխանելու, բայց կորնավիրուսի պատճառով նրանք չկարողացան ժամանել»,- ասաց վարչապետը։