16 մայիս, 2020 13:40

Վարչապետը դատական համակարգի բարեփոխումները համեմատեց խորոված անելու հետ

Մայիսի 16-ին հրավիրված ասուլիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց դատական համակարգի բարեփոխումների, վեթինգի մասին։ «Արդյոք արագ բարեփոխումը լա՞վ բարեփոխում է»,- հարցադրում արեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ եղել են կարևոր բարեփոխումներ, որոնք հաջող չեն եղել արագ իրականացման պատճառով։ Նրա խոսքով՝ բարեփոխումները Հայաստանում պետք է ընթանան դանդաղ տեմպով։ Փաշինյանը դա համեմատեց խորոված անելու հետ՝ նշելով, որ որքան  էլ մարդիկ սոված լինեն, պետք է խորովածը արագ չանել, չվառել՝ մեջը թողնելով հում։