17 մայիս, 2020 14:57

Մեկուսացումից ծնվող արվեստը․ Րաֆֆի Մուսախանյան

Նկարիչ Րաֆֆի Մուսախանյանը ծնվել է Իրանում, մեծացել Հայաստանում և արդեն 32 տարի է՝ ապրում է Լոս Անջելեսում։ Վերջին տարիներին Հայաստան հաճախ է գալիս։ Արդեն երկու ամիս է՝ Երևանում է․ չեղարկված թռիչքների պատճառով չի կարող վերադառնալ ԱՄՆ։ Ստեղծված իրավիճակը, սակայն, նրա ստեղծագործական շահերից է բխում։