18 մայիս, 2020 12:12

Արենի գյուղում կիրառվում են սահմանափակումներ, գրանցվել է մոտ մեկ տասնյակ դեպք

Արենի խոշորացված համայնքի Արենի գյուղում արգելված է վարչական սահման մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության դեպքերի․ Վայոց Ձորի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը ՍիվիլՆեթին ասաց, որ այժմ կատարվում են մեկուսացման և շրջանակի պարզման աշխատանքներ։

Արենի գյուղում պարետի՝ մայիսի 16-ի որոշմամբ սահմանափակումներ են կիրառվում՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը մայիսի 17-ին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Արենիում կա մոտ 10 հաստատված դեպք։ 

Լուսինե Վարդանյան