19 մայիս, 2020 14:16

Արայիկ Հարությունյանի երդմնակալությունը՝ մայիսի 21-ին Շուշիում

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակը տեղեկացրել է, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն հայաստանյան մի շարք հեռուստաընկերություններ, ապահովվելու է նաև լուսանկարների առցանց տրամադրումը:

Ըստ գրառման՝ լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու։