19 մայիս, 2020 13:59

Ովքեր կարող են օգտվել երեխա ունեցողների բնակարանային ապահովման ծրագրից

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մայիսի 19-ին ներկայացրել է կառավարության որոշման այն չափորոշիչները, որոնցով պետությունը կարող է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանային ապահովման աջակցություն տրամադրել։ 

Կառավարությունն այս որոշումը կայացրել է մայիսի 14-ի հերթական նիստում։ Աջակցություն կարող են ստանալ այն ընտանիքները, որոնք ունեն 2 և ավելի երեխա ու բնակարան ձեռք կբերեն հուլիսի 1-ից հետո։ Երկու երեխա ունենալու դեպքում անշարժ գույքի առավելագույն արժեքը պետք է լինի 30 մլն դրամ, որը կավելանա յուրաքանչյուր հաջորդ երեխայի հաշվով՝ ևս 5-ական մլն դրամով։

Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ մարզային բնակավայրերում ձեռք բերվող բնակարանի դեպքում՝ պետության կողմից միանվագ դրամական աջակցության չափը կկազմի ձեռք բերվող բնակարանի արժեքի 5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 1 մլն դրամը: Միանվագ օգնության չափը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ 

Եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարեկանը, նրա միանվագ օգնությունը կավելանա 30 տոկոսով։ Այն դեպքում, երբ հիփոթեքային վարկի գործողության ընթացքում շահառուն կօտարի բնակարանը, նա պետության օգնությունը պարտավոր կլինի հետ վերադարձնել։ 

#ՍիվիլՆեթ #Լուրեր