19 մայիս, 2020 13:26

Պաշտոնաթողություններ՝ Արցախում

Մայիսի 19-ին Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Տիգրան Աբրահամյանն ազատվել է նախագահի խորհրդականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Մեկ օր առաջ իր դիմումի համաձայն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել էր Արշավիր Ղարամյանը:

Տիգրան Աբրահամյանը Արցախի նախագահի խորհրդական նշանակվել էր 2017 թվականին: Արշավիր Ղարամանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար էր նշանակվել 2019-ի հունիսին:

#ՍիվիլՆեթ #Լուրեր