19 մայիս, 2020 12:46

Պուտինը Ալիևի հետ հեռախոսով քննարկել է Դաղստանում մնացած ադրբեջանցիների հարցը

Մայիսի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ 

Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ քննարկվել է բարդ իրավիճակը, որը ստեղծվել է Դաղստանի սահմանամերձ շրջաններում, որտեղ կուտակվել են Ադրբեջանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ձգտում են վերադառնալ տուն։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պրոֆիլային գերատեսչություններին հանձնարարականներ տալու վերաբերյալ։

Ապրիլի սկզբին Ադրբեջանը փակել էր սահմանները կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով։ Մայիսի սկզբին Ադրբեջանի մոտ հազար քաղաքացիներ, որոն գտնվում էին Դաղստանում, դիմել են Պուտինին՝ իրենց վերադարձը կազմակերպելու խնդրանքով։ Մայիսի կեսին Դաղստանում վերոհիշյալ անձանց տեղակայման հատուկ վայր է բացվել՝ սննդի և այլ օգնության տրամադրման նպատակով։

#ՍիվիլՆեթ #Լուրեր